Բավ է պառակտվել
12-10-2015 10:36

Հայաստանում ծխողների ցուցանիշը բավական բարձր է. Ա. Բազարչյան

2004 թ հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ-ն վավերացրեց ծխախոտի դեմ պայքարի կոնվենցիան, ինչից հետո մի շարք ՀԿ-ների նախաձեռնությամբ այդ օրը սկսեց նշվել որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:
Դրանից հետո, մի քանի տարին մեկ իրականացվում են հետազոտություններ ծխելու տարածվածությունը որոշելու համար:
Առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանում ծխելու խնդրին, ասաց.
«Հայաստանում տղամարդկանց շրջանում ծխողների թիվը 50%-ից ավել է կազմում:
16 տարեկան, և բարձր տարիքի ամեն երկրորդ տղամարդը ծխող է հանդիսանում: Կականց մեջ ցուցանիշը այլ է, ծխողների քանակը հասնում է 8%-ի»:
Բանախոսը նկատեց, որ կանանց մոտ տարածված է ժամանակ առ ժամանակ ծխելու սովորությունը, բացի այդ. «մարզերում և մայրաքաղաքում պատկերը ևս տարբեր է»:
Կա ցուցանիշ, ըստ որի ռիսկը բարձրանում է գլանակների քանակից կախված:
Ա. Բազարչյանը տեղեկացրեց, որ ըստ վիճակագրության այսօր տղամարդկանց շրջանում կա ծխողների քանակի նվազում.
« Բայց չնայած դրան, Հայաստանում տղամարդկանց շրջանում ծխողների ցուցանիշը բավական բարձր է՝ այլ երկրների հետ կամեմատած»:
Ինչ վերաբերվում է դեռահասների շրջանում ծխախոտի օգտագործմանը, ապա բանախոսը նշեց, որ համեմատած այլ երկների հետ մեր երեխաները ավելի երկար են մնում ծնողներիր հսկողության տակ և ծխախոտի օգտագործումը այդքան տարածված չէ:
Տեղեկացնենք նաև, որ ծխախոտի դեմ պայքարը կանոնակարգվում է միջազգային կոնվենցիայով և դրա համար կիրառվում է մի քանի կետ, դրանք են՝
իրազեկումը, գովազդելու արգելքները, հասարակական վայրերում ծխելու արգելքը, բժշկական աջակցությունը ծխողներին և հարկային քաղաքականությունը: Մասնագետի պնդմամբ բոլոր հինգ ուղղություններով էլ Հայաստանում քայլեր արվում են:

Մարինե Բարսեղյան