Բավ է պառակտվել
05-04-2014 17:14

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նկատվում է հեպատիտ C-ով վարակվածների աճ».լյարդաբան

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նկատվում է հեպատիտ C-ով վարակվածների աճ»,-նման դիտարկում արեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ, Հայաստանի լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը: Լյարդաբանի խոսքով՝ Հայաստանը վիրուսային հեպատիտների առումով գրավում է միջանկյալ դիրք. հեպատիտ B-ի տարածվածությունը, նախնական տվյալներով, կազմում է 1-2 տոկոս, հեպատիտ C-ի` 4 տոկոս: Հայաստանում անցկացվելու է նոր հետազոտություն՝ վարակվածության աստիճանը ստուգելու համար
Ըստ նրա, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, վիրուսային հեպատիտները համարվում են գլոբալ խնդիր Առողջապահության համաշխարհային կազմակերպության համար: Վիրուսային հեպատիտներով ամբողջ աշխարհում վարակված է 600 միլիոն ազգաբնակչություն, որից 400 միլիոնը՝ հեպատիտ B-ով, 200 միլիոնը՝ հեպատիտ C-ով: Աշխարհում ամեն 11-րդ վարակված է վիրուսային հեպատիտով:
Բժիշկն ասաց, որ հեպատիտների բարդություններից՝ լյարդի ցեռոզ, լյարդի առաջնային ուռուցք, լյարդային անբավարարություն, շատ են մահված դեպքերը: Վիրուսային հեպատիտ B-ն համարվում է անբուժելի հիվանդություն, բայց կառավարելի, քանի որ ունի հակավիրուս:
Հասմիկ Ղազինյանի փոխանցմամբ՝ Հայաստանում, մեր երկրում ազգային ծրագիր է գործում, ըստ որի 1996 թ. սկսած բոլոր նորածիններն առաջին իսկ օրից ստանում են հակավիրուս: Մինչև 17-18 տարեկան 90 տոկոսով կանխարգելում է հեպատիտ B-ով վարակը:
«Այս պատճառով Հայաստանում փոխվել է և վարակվածների տարիքը, և փոխանցման ուղին: Եթե մինչ այդ փոխանցման ուղին հանդիսանում էր արյան փոխներարկումը, բժշկական գործիքները, այժմ փոխանցման հիմնական ուղին համարվում է սեռական ճանապարհը, այդ իսկ պատճառով հիմնականում հեպատիտ B-ով վարակվում են 20-40 տարեկանները»,- ասաց նա: Վիրուսային հեպատիտ C-ն չունի հակավիրուս, համարվում է բուժելի: Երկուսի դեպքում էլ թիրախը լյարդի բջիջներն են: Նա նշեց, որ երկու վիրուսներն էլ համարվում են արյունածին, փոխանցման հիմնական միջոցը համարվում է արյունային ցանկացած մանիպուլիացիաները՝ սկսած արյան փոխներարկումից, վերջացրած փոքր կոսմետոլոգիական միջամտությունները, ընդհուպ մինչև վերջին շրջանում նորաձև դարձած դաջվածքները: Ինչ վերաբերում է մորից երեխային անցումը, ապա, ըստ մասնագետի, գոյություն ունի խիստ սահմանված ուղեցույց վիրուսային հեպատիտ B-ով վարակված հղիների երեխաների համար՝ կատարվում է պասիվ-ակտիվ պատվաստում ծնված առաջին իսկ օրից. «Այն երեխաները, ովքեր չեն պատվաստվում, 90 տոկոս դեպքերում մինչև 5 տարեկանը դառնում են քրոնիկ վիրուսակիրներ»,-եզրափակեց լյարդաբանը: