Բավ է պառակտվել
06-04-2014 15:03

Ինչպե՞ս չգիրանալ և լինել գեղեցիկ

Առողջ մնալու և ավելորդ կիլոգրամներ չհավաքելու համար հարկավոր է ճիշտ սնվել: Ինչպե՞ս, այս հարցի պատասխանի ակնկալիքով Gisher.news-ի թղթակիցը զրուցեց դիետոլոգ Հասմիկ Աբովյանի հետ: «Ճիշտ սնվելու սկզբունքենրը շատ են և յուրաքնչյուրի դեպքում, առաջնորդվելով տարիքով, սեռով, առողջական վիճակով, յուրովի մոտեցում են պահանջում»,-ընդգծեց մասնագետն ու հավելեց. «Եթե դիտարկենք միջին ստատիստիկ և առողջ մարդու սննդակարգն ապա կարող եմ նշել մի քանի կարևորագույն սկզբունքներ: Դրանք են. ուտել թարմ և բնական կերակուրներ, օրվա ընթացքում օգտագործել շատ մրգեր և բանջարեղեն, սակայն ռացիոնում պետք չէ մոռանալ կենդանական ու բուսական սպիտակուցների մասին»: Դիետոլոգը նաև նշեց, որ անհրաժեշտ է ուտել 5-6 անգամ և փոքր չափաբաժիններով: «Կարևոր է նաև աղի սահմանափակումը, իսկ եթե հնարավոր է իսպառ բացառելը»,-խորհուրդ տվեց Հասմիկ Աբովյանն ու այլընտրանք առաջարկեց կիտրոնի հյութով կամ քացախով համեմումը: «Ամեն ինչից առաջ մի մոռացեք օրվա ընթացքում մեծ քանակությամբ ջրի օգտագործման մասին»,-հիշեցրեց մասնագետը:
Անրադառնալով ավելորդ քաշից ազատվելուն, Հասմիկ Աբովյանը հորդորեց հրաժարվել քաղցրավենիքից, հյութերից (նաև բնական), մեծ քանակությամբ աղ պարունակող ու կոնսերվացված մթերքներից: «Սահամանափակեք յուղոտ կերակուրներն ու դրանք փոխարինեք համեմատաբար ցածր յուղայնություն ունեցող մթերքներով»,-ասաց դիետոլոգն ու եզրափակելով զրույցը նշեց. «Գեղեցիկ կազմավածքի ու առողջության համար ներդաշնակ հոգեկան վիճակ է պետք և այս ամենի զուգակցումը ֆիզիկական ակտիվությամբ»:

Տաթև Առաքելյան