14-03-2014 16:16

ՀՀ նախկին Առողջապահության նախարարը, ԼՂՀ ներկայիս ոլորտի պատասխանատուն է

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Զոյա Լազարյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։
Նույն օրը Նախագահի մեկ այլ հրամանագրով` Հարություն Քուշկյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար։