Բավ է պառակտվել
11-04-2014 15:56

«Գիրացումը երկու պատճառ ունի». մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը վստահեցրեց, որ գիրացումը երկու խնդիր ունի՝ ֆիզիկական և հոգեբական: մասնագետը նաև ներկայացրեց թե ինչպիսի վնասներ կարող են առաջացնել նիհարելու միջոցներ օգտագործելը. «Ես կարող եմ խնդիրները բաժանել խմբերի, և մարդն ինքը կհասկանա, թե արժի՞ դիմել դեղամիջոցներին։ Գիրացումը ճարպային ավելցուկն է, որոշակի կիլոգրամներով որոշվում են գիրության մակարդակները. գոյություն չունի ոչ մի դեղամիջոց, որը քայքայում է ճարպային հյուսվածքը, որ կարող ենք խմել ու ճարպային հյուսվածքը քայքայել»,-ասաց նա և նշեց, որ ճարպերը քայքայվում են միայն ֆիզիկական միջոցներով՝ լիպոսանկցիայով: «Ճարպից ազատվելու լավագույն միջոցն առողջ սննդակարգն է և առողջ ֆիզիկական ռեժիմը»,-նշեց Հասմիկ Աբովյանը:

Դիետոլոգի համոզմամբ, թեյեր կամ էլ որոշակի դեղամիջոցներ կան, որոնց մասին ասվում է, թե կարելի է խմել և նիհարել, մինչդեռ դրանք ընդամենը միզամուղ են, որոնք մարդուն ջրազրկում են և ցույց տալիս, թե քաշը պակասել է՝ թվացյալ էֆեկտ առաջացնելով։

«Կան միջոցներ, որոնք լուծողական են, որոնք թույլ չեն տալիս, որ սննդամթերքը յուրացվի մարդու օրգանիզմի կողմից։ Արդեն կարելի է հասկանալ, թե ինչ հետևանքներ կարող են բերել, և ասեմ, որ նորից կլինի որոշակի քաշի ժամանակավոր փոփոխություն, բայց չէ որ մեր նպատակը ոչ թե քաշի փոփոխությունն է, այլ ավելորդ ճարպային հյուսվածքների դեմ պայքարը։»,-ասաց նա։

Անրադառնալով գիրության դեմ պայքարին, Հասմիկ Աբովյանը նշեց. «Քանի որ գիրությունը հիվանդություն է, ապա առանց պատճառն իմանալու չեմ կարող խորհուրդ տալ»: Գիրանալու հակում ունեցող ընթերցողներին էլ հորդորեց. «Առաջին հերթին պետք է ուտել փոքր չափաբաժիններով 5-6 անգամ, խմել շատ քանակությամբ ջուր, 3 լիտր ամռանը, 2,5 ձմռան շրջանում, ունենալ առողջ և թարմ մթերքների նկատմամբ ճիշտ վերաբերմունք»: Եզրափակելով խոսքը, դիետոլոգը ցավով փաստեց, որ մարդիկ արհեստական հավելումներով այնքան են սնունդ ընդունել, որ նուրբ, մաքուր և բնական սննդի համը կորցրել են։