Բավ է պառակտվել
03-11-2014 09:01

Գերմանիան կհաղթահարի ՁԻԱՀ-ը մինչ 2020թ.

ՁԻԱՀ-ով հիվանդների օգնության գերմանական կազմակերպությունը կարծում է, որ մահացու հիվանդությունը կարող է վերանալ Գերմանիայում մինչ 2020 թվականը։ Պրոֆիլակտիկ ճանապարհով արդեն հաջողվել է խուսափել նոր վարակվելու դեպքերից Շլեզվիգ Գոլշտեյն շրջանում, գրում է Обозреватель-ը։ 
Deutsche AIDS-Hilfe (DAH) ՁԻԱՀ-ով հիվանդների օգնության գերմանական կազմակերպության տարեկան նիստի ընթացքում նոր նպատակ է դրվել՝ մինչ 2020-ը Գերմանիայում չպետք է լինի նման հիվանդությամբ տառապող և ոչ մի մարդ։ 
Միջոցառումն անցկացվել է կիրակի Լյուբեկում՝ Շլեզվիգ Գոլշտեյն շրջանում ՄԻԱՎ վարակի պրոֆիլակտիկայի հաջող արդյունքների կապակցությամբ, որտեղ այժմ չկա ՁԻԱՀ-ով հիվանդ։ 
Նիստից առաջ կազմակերպությունն արժանացել է Հանս-Պետեր Հաուշիլդի մրցանակի ՁԻԱՀ-ի կանխարգելման առաջատար աշխատանքների համար։ 
DAH-ի ներկայացուցիչ Սիլվիա Ուրբանի խոսքով՝ կազմակերպությունն ունի «բոլոր անհրաժեշտ միջոցները», և 2020-ին մահացու հիվանդությունը կարող է Գերմանիայի համար դառնալ «պատմություն»։ 
«ՁԻԱՀ-ի մոտալուտ մահը երազանք չէ, այլ իրական նպատակ»,- նշել է Ուրբանը։ 
Շնորհիվ ժամանակին ախտորոշման և թերապիայի՝ Գերմանիայում գրեթե ամբողջությամբ հաջողվել է խուսափել ՁԻԱՀ-ի նոր դեպքերից։ Սակայն յուրաքանչյուր տարի երկրում մահանում է ավելի քան 500 մարդ ՄԻԱՎ-ի հետևանքների պատճառով։