Բավ է պառակտվել
11-03-2014 22:51

Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյին վիրահատել են Իսրայելի բուժկենտրոններից մեկում

Եվգենի Պլուշչենկոն ուշքի է գալիս վիրահատությունից հետո, որը կատարել են Իսրայելի բուժկենտրոններից մեկում: Այս պատմությանը հետևում է ողջ աշխարհը.գեղասահորդը ստիպված էր հրաժարվել Օլիմպիական խաղերից մեջքի սուր ցավերի պատճառով:
Բժիշկները հայտարարեցին, որ Պլյուշչենկոն հրաշքով խուսափեց հաշմանդամությունից.չէ՞ որ նրա ողնաշարում կոտրվել էր վերջին վիրահատության ժամանակ տեղադրված պտուտակը, և այն կարող էր վնասել ողնուղեղը: Վիրաբույժները մտադրված էին փոխարինել կոտրված պտուտակը, սակայն նրանց մտադրությունը խափանվեց:
Արդեն ծանր վիրահատության հաջորդ օրը նա կարող էր քայլել բուժկենտրոնի միջանցքներով: Մեջքի ցավերը, որոնց պատճառով մեկ տարի անց Եվգենի Պլյուշչենկոն հայտնվեց Թել Ավիվի հյուսիսում գտնվող բուժկենտրոնում, դեռ անհանգստացնում են նրան, սակայն կրկնակի օլիմպիական չեմպիոնը ասում է, որ արդեն շատ ավելի լավ է իրեն զգում:
«Ինձ անընդհատ ցավազրկողներ են ներարկում, անընդհատ աջակցում են, ահա թե ինչու աղետալի ոչինչ չկա, արդեն կարելի է», - ասում է գեղասահորդը:
Ըստ բժիշկների ծրագրի, նրանք պետք է փոխարինեին մարզիկի արհեստական միջողնային սկավառակը ամրացնող կոտրված պտուտակը, որը տեղադրվել էր մեկ տարի առաջ:
Սակայն երեք ժամ տևող վիրահատության ընթացքում պարզվեց, որ այլևս պտուտակը ամրացնելու կարիք չկա: Սկավառակով կառուցվածքը կարող է դիմանալ նաև առանց ամրակների, քանի որ ոսկորը լավ է աճել: Վիրահատության ընթացքում բժիշկները փոփոխեցին իրենց մտադրությունը և հիվանդի ողնաշարից հանեցին բոլոր պտուտակները:
Եվգենի Պլյուշչենկոյի ողնաշարից դուրս հանած պտուտակները չորսն էին: Դժվար է պատկերացնել, որ այսպիսի իրը կարող է տեղավորվել մարդկային մարմնում: Պտուտակի երկարությունը կաղմում է 4,5 սմ, այն պատրաստված է տիտանից, որը օգտագործվում է ինքնաթիռաշինության մեջ և լավ է իրեն դրևորել տիեզերական գերհագեցվածության պայմաններում:
Իսկ 3,5 պտույտից կազմված աքսելի պատճառով այդ պտուտակը կոտրվել է և երկու մասի բաժանվել: Ահա և կոտրվածքի կետը.զարմանալի է, որ կոտրվել է ամենաամուր պտուտակը, որը պետք է դիմանար մարզիկի մարմնի լարվածությանը:
«Ինձ երաշխավորեցին, որ այս պտուտակները ինձ կծառայեն 35 տարի:Կարելի է ցատկել և սահել: Ասել էին, որ կազմվածքը կարող է մաս-մաս լինել, եթե միայն ես վրաերթի ենթարկվեմ: Ըստ վիճակագրության, 50 000 պտուտակներից կոտրվում են միայն երեքը», - բացատրել է Պլյուշչենկոն:
Դա բացառիկ դեպք է, իսկ բժիշկների համար նաև բարդ աշխատանք: Մեկ տարի առաջ չափազանց խորն են տեղադրել պտուտակները.նրանց վրա կարելի է տեսնել գործիքների հետքերը:
«Պտուտակները հանելիս՝ մենք երկու գործիք ենք մաշել, որովհետև ոսկորի դիմադրողականությունը սարսափելի մեծ է: Այժմ հյուսվածքները դանդաղ կապաքինվեն, քանի որ դրանք արդեն վիրահատվել են, սակայն, կարծում եմ, որ կես տարի անց նա կկարողանա սահել», - համոզված է բժիշկ Իլյա Պեկարսկին:
«Նույնիսկ ես հանգստացա, որովհետև այլևս ոչինչ չի կտրվի: Գուցե և կարելի է շարունակել սպորտով զբաղվել: Դեռ կատակում եմ...», - ասում է գեղասահորդը:
Առայժմ վաղ է խոսել վերականգման մասին, անցյալ տարվա պատմությունից խուսափելու համար, երբ վիրահատությունից հետո նա ստիպված էր արագ վերականգնել իր սպորտային վիճակը Օլիմպիադայի համար: Այդ էլ հանդիսացավ նոր վնասվածքի պատճառը: Սակայն մարզիկը ինքը ասում է, որ ոչինչի համար չի զղջում:
«Հանուն մեդալների հարկավոր է զոհերի գնալ: Ես զոհեցի առողջությունս: Որոշ մարդիկ ինձ հիմար կհամարեն, մյուսներն էլ՝ հերոս: Սակայն ես այն եմ, ինչ կամ: Ես մարզիկ եմ, ես սիրում եմ սպորտը, ես սիրում եմ համարձակությունը», - ասում է Պլյուշչենկոն:
Առանց պտուտակների չոր պտույտից կազմված ցատկերը այդ աստիճանի վտանգավոր չեն: Ահա թե ինչու դժվար թե Պլյուշչենկոյի ընտանիքի անդամները տխրեն...