Բավ է պառակտվել
07-05-2015 17:00

Սուրճի ամենօրյա օգտագործումը 15%-ով նվազեցնում է մահացության ռիսկը. գիտնականներ

Սուրճի ամենօրյա օգտագործումը միջին և մեծ տարիքի մարդկանց մոտ 15%-ով նվազեցնում է մահացության ռիսկը։ Այս մասին ասվում է զեկույցում, որը հրապարակել է Ճապոնիայի ազգային ուռուցքաբանական կենտրոնը: Մասնագետները անցկացրել են մեծամասշտաբ հետազոտություն, որին մասնակցել են 40-ից 69 տարեկան ավելի քան 90 հազար մարդ: Նրանք համեմատել են վերջին 19 տարվա մահացության ցուցանիշը հետազոտվողների օրական սննդակարգի տվյալների հետ: Արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ օրական 1-2 բաժակ սուրճը 15%-ով նվազեցնում է մոտակա ժամանակում նրանց մահացության ռիսկը, իսկ 3-4 բաժակը՝ 24%-ով: Նույնպիսի հատկություններով է օժտված նաև կանաչ թեյը: Դրա կանոնավոր օգտագործումը տղամարդկանց մոտ մահացության ռիսկը նվազեցնում է 13%-ով, իսկ կանանց մոտ՝ 17%-ով: Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Մանամի Ինոուեի կարծիքով՝ այստեղ կարևոր դեր է խաղում կոֆեինը, որը կա և սուրճի, և կանաչ թեյի մեջ: