Բավ է պառակտվել
01-12-2014 16:28

Եղվարդում հոսպիտալացվել է նաեւ մանկապարտեզի դայակը

Նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետեւանքով Կոտայքի մարզի Նաիրիի բժշկական կենտրոնում բուժվող երեխաներից եւս 9-ն ապաքինվել եւ դուրս է գրվել։ Միաժամանակ, հոսպիտալացվել է մանկապարտեզի դայակներից մեկը։ Այս պահին հիվանդանոցում գտնվող 24 երեխայի եւ 2 մեծահասակի (դայակ եւ դաստիարակ) վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Առողջական դրական տեղաշարժեր կան նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող մեկ երեխայի մոտ։ Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 երեխա։ Նրանք ունեն հիվանդության արտահայտության թույլ նշաններ։ Առողջապահական հիմնարկների արագ արձագանքման եւ ժամանակին իրականացված միջոցառումների շնորհիվ Եղվարդի մանկապարտեզի լոկալ բռնկումը տարածում չի ունեցել, ինչպես նաեւ ծանր դեպքեր չեն արձանագրվել։ Հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։ Երեխաների առողջական վիճակը շարունակում է գտնվել ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո: