Բավ է պառակտվել
25-10-2014 10:41

Մալիում 2-ամյա աղջիկ է մահացել Էբոլայից

Մալիում մահացել է 2 տարեկան աղջիկ, ում մոտ հայտնաբերվել է Էբոլա վիրուսից առաջացած հիվանդություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրավիճակը երկրում գնահատել է որպես արտակարգ դրություն, գրում է Взгляд-ը։ 
ԱՀԿ-ն անհանգստանում է, որ աղջիկը կարող է վարակած լինել մեծ թվով մարդկանց՝ երկրում ճանապարհորդելու ընթացքում։ 
Գվինեայի հարավում գտնվող Կիսիդուգու քաղաքից վերադառնալիս երեխան տատիկի հետ ավտոբուսով անցել է Մալիի 5 քաղաքներով, ներառյալ՝ մայրաքաղաք Բամակոն։ Այստեղ աղջիկը մնացել է 2 ժամ՝ նախքան ավտոբուսով հայրենի Կայես քաղաք մեկնելը։ 
Այս 128.000 բնակչությամբ քաղաքում երեխային բժշկի մոտ են տարել հոկտեմբերի 20-ին, և միայն հաջորդ օրն է նա հոսպիտալացվել։ Նախնական քննության ընթացքում հաջողվել է պարզել երեխայի հետ շփում ունեցած 43 մարդու, ներառյալ՝ 10 բուժաշխատողի մասին։ Նրանք բոլորը մեկուսացվել են։ 
Երբ այս դեպքը պաշտոնապես հաստատվի ԱՀԿ-ի կողմից, Մալին կդառնա Արևմտյան Աֆրիկայի 6-րդ երկիրը, որտեղ Էբոլա է գրանցվել։