Բավ է պառակտվել
18-12-2017 10:52

Սմարթֆոնները վտանգ են ներկայացնում առողջության համար. Փորձագետներ

Կալիֆորնիայի առողջապահության նախարարությունը հրապարակել է զեկույց, որում ասվում է քնած մարդու կողքը գտնվող սմարթֆոննեի ներկայացված վտանգի մասին: Փաստաթղթի հեղինակների կարծիքով, գնալով ավելի շատ ապացույցներ են փաստում այն մասին, որ գաջեթներից եկող էլեկտրամագնիսական ճառագայթումը մեծացնում է քաղցկեղի և անպտղության առաջացման հավանականությունը:
Դեպարտամենտի տարածած մամլո հաղորդագրության համաձայն, չնայած, որ սմարթֆոնների և տարբեր հիվանդությունների միջև ուղիղ կապ չի հայտնաբերվել, առկա տվյալները բավարար են օգտատերերին, և հատկապես երեխաներին, գաջեթների ներկայացրած պոտենցյալ վտանգի մասին զգուշացնելու համար: Մասնագետները նշում են, որ այն ժամանակահատվածում, երբ սմարթֆոնները չեն կիրառվում, դրանք հարկավոր է թողնել մարդու մարմնից մեկ, կամ մի քանի մետր հեռավորության վրա:
Զեկույցում նաև նշվում է, որ գաջեթների օգտագործումը կարող է խանգառել դեռահասների քունը, վնասել նրանց հոգեկան առողջությանը, ինչպես նաև հանգեցնել ուշադրության կենտրոնացման խախտման:
Սակայն, վտանգ կարող է ներկայացնել նաև սարքերի կողմից տարածվող ռադիոհաճախականային ճառագայթումը: Այն կարող է ազդել այն տղամարդկանց սերմնահեղուկի որակի վրա ովքեր սարքը կրում են իրենց տաբատի գրպանում:
Մասնագետները խորհուրդ են տալիս քնելիս սմարթֆոնները չթողնել բարձի տակ կամ անկողնու կողքին:
Դեռևս 2015 թվականին ամերիկայի հոգեբանները եկան եզրակացության, որ բջջային հավելվածները, որոնք կիրառվում են երեխաների լացը հանգստացնելու համար, կարող են խոչնդոտ հանդիսանալ երեխայի էմոցիոնալ դաշտի զարգացման համար: