Բավ է պառակտվել
26-06-2014 11:20

Հիվանդներին մահացու ներարկումներ արած բժշկին արդարացրին

Ֆրանսիական Պո քաղաքի դատարանն արդարացրել է բժիշկ Նիկոլա Բոնեմայոնին, ում ցմահ ազատազրկում էր սպառնում հիվանդներին մահացու ներարկումներ անելու համար։ korrespondent.net-ը նշում է, որ բժիշկն իր գործունեության ընթացքում իրականացրել է էֆթանազիայի 7 դեպք։

Դատարանում ի պաշտպանություն բժշկի վկայություն են տվել մահացածների հարազատներից մի քանիսը։ Այնուհետ հավաքվածներն արդարացման վճիռն ընդունել են ծափահարություններով։

Աղբյուրը հավելում է, որ ներկայում էֆթանազիան Ֆրանսիայում համարվում է անօրինական, սակայն նախագահ Ֆրանսուա Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսք էր տվել օրինականացնել այն։