Բավ է պառակտվել
21-08-2014 09:08

Էբոլայի զոհերի թիվը հասել է 1350-ի

Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի հետևանքով արդեն մահացել է 1350 մարդ՝ հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Նշենք, որ մահացածներից 576-ը Լիբերիայի բնակիչներ են:
Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը քննադատել է ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության արձագանքը Էբոլա վիրուսի տարածման վերաբերյալ՝ այն անվանելով զրոյական:
Կազմակերպության տնօրեն Բրիս դե լա Վին հաղորդել է, որ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը փաստացիորեն ստիպված է իր ուժերով պայքարել համաճարակի դեմ: