Բավ է պառակտվել
29-11-2014 08:28

Էբոլայի զոհերի թիվն Արևմտյան Աֆրիկայում հասել է 6928-ի. ԱՀԿ

Նոյեմբերի 25-ի դրությամբ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում Էբոլա տենդից մահացածների թիվը 6928 է կազմում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այս մասին է գրում RIA Novosti-ն: ԱՀԿ-ի տվյալներով՝ տենդով վարակվածների ընդհանուր թիվն այս երեք երկրներում կազմում է 16169 մարդ: Ավելի վաղ, ԱՀԿ-ն հրապարակել էր ութ երկրների վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ մահաբեր վիրուսից զոհվածների թիվը 5689, իսկ վարակվածներինը՝ 15935 մարդ է կազմում: