Բավ է պառակտվել
27-09-2014 11:24

Էբոլա վիրուսից մահացածների թիվը մոտ 3000-ի է հասել

Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում մոլեգնող Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվՆ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների 3091 է կազմում: Մահվան դեպքերից 1830-ը Լիբերիային են բաժին հասել: Մահացու վտանգավոր վիրուսով վարակման դեպքերի թիվը 6574 է, որի ամենամեծ բաժինը կրկին Լիբերիայում է գրանցվել: Հեմոռագիկ տենդից տուժած երկրների թվում են նաեւ Սիերա-Լեոնեն, Գվինեան, Նիգերիան, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը եւ Սենեգալը: ԱՀԿ-ի գնահատմամբ, արդեն նոյեմբեր ամսվա դրությամբ վարակման դեպքերի թիվը կարող է 20 հազարի հասնել:
Սեպտեմբերի 26-ին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), մահացու վտանգավոր հիվանդության դեմ պայքարի շրջանակում, 130 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել Գվինեայի, Լիբերիայի եւ Սիերա-Լեոնեի իշխանություններին՝ վճարային հաշվեկշռի մասով ծախսերը մասամբ ծածկելու եւ արդյունավետ ֆիսկալ քաղաքականություն իրականացնելու համար:
Էբոլա հեմոռագիկ տենդը վարակված մարդու արյան եւ օրգանիզմից արտանետվող հեղուկ զանգվածների, ինչպես նաեւ դրանցով ախտահարված իրերի հետ անմիջական շփման արդյունքում է տարածվում: Հիվանդության դեմ հատուկ բուժում կամ կլինիկական փորձարկումներ անցած պատվաստանյութ գոյություն չունի: