Բավ է պառակտվել
13-09-2014 10:14

Էբոլայի զոհերի թիվն աճում է

Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը շարունակական աճ է գրանցում եւ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենի, ներկայումս 2400-ն է հատել:
«Սեպտեմբերի 12-ի դրությամբ ավելի քան 2400 զոհվածների մասին տեղեկություններ են ստացվել, իսկ Էբոլա վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 4784-ի է հասել», - Reuters գործակալության վկայակոչմամբ, հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:
Համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, վիրուսը շարունակում է շեշտակի տեմպերով Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում տարածվել:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ի դրությամբ կազմակերպությունը մահացու վտանգավոր հիվանդությունից 2296 զոհվածների եւ դրա առաջացումը հրահրող վիրուսով 4293 վարակվածների մասին տեղեկություններ էր ստացել: Հեմոռագիկ տենդից առավելապես Լիբերիայի բնակիչներն են տուժել:
ԱՀԿ կանխատեսումներով, առաջիկա ամիսներին վարակվածների թիվը կարող է 20 հազարի հասնել:
Վիրուսի մահացության մակարդակը 53 տոկոս է կազմում: