10-09-2014 11:10

Էբոլան տարածվում է չղջիկներից. գիտնականներ

Օքսֆորդի համալսարանի գիտնականների հավաստմամ, Էբոլայի վարակի տարածողները չղջիկներն են, իսկ վարակի բռնկումը հնարավոր է ևս 15 երկրում: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Washington Post-ին:
Վարակի բռնկման ռիսկային երկրներն են՝ Նիգերիան, Կամերունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Գանան, Լիբերիան, Սիերա Լեոնեն, Անգոլան, Տոգոն, Տանզանիան, Եթովպիան, Մոզամբիկը, Բուրունդին, Հասարակածային Գվինեան, Մադագասկարն ու Մալավին:
Ի տարբերություն վարակից մահացող մարդկանց և կենդանիների՝ չղջիկները միայն վարակի տարածողներ են հանդիսանում: Աֆրիկյան շատ երկրներում չղջիկի միս են ուտում, և չնայած եփած վիճակում նրանք վարակակիր չեն համարվում, սակայն նրանցից կարելի է վարակվել պատրաստման կամ որսի ընթացքում: