19-09-2014 11:22

Էբոլայի համաճարակը սպառնալիք է ճանաչվել աշխարհի անվտանգության համար

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել բանաձևին, որով Էբոլայի վարակը սպառնալիք է ճանաչվում աշխարհի խաղաղության ու անվտանգության համար, այս մասին հայտնում է BBC-ն:
Առաջին անգամն է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն մարդկանց առողջությանը նվիրված նիստ է անցկացրել: Ըստ այդմ՝ մարդկությանը կոչ է արվել օգնել Աֆրիկայի արևմուտքում վիրուսի դեմ պայքարին:
Իսկ աֆրիկյան երկրներին կոչ է արվել հանել սահմանափակումներն այն երկրների հետ սահմաններից, որոնցում Էբոլան մոլեգնում է, քանի որ հակառակ պարագայում դա ուժեղացնում է մեկուսացումը և խանգարում պայքարին:
Առողջպահության համամաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Էբոլայից արդեն 2.600 մարդ է մահացել: