Բավ է պառակտվել
06-10-2014 08:58

Էբոլան շրջապատում է Եվրոպան

Էբոլա տենդի հարուցիչը մոտ ժամանակներս կարող է հարվածել Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային,  գրում է Independent թերթը՝ հղում անելով գիտնականների ուսումնասիրություններին։ Նման եզրակացության են հանգել գիտնականները՝ վերլուծելով հիվանդության տարածման երթուղին և ավիաընկերությունների տվյալներն իրականացվող թռիչքների մասին։ Ֆրանսիայում վիրուսի տարածման ռիսկը հոկտեմբերի 24-ի դրությամբ կազմում է 75%, այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիայի պարագայում 50% է։ Հավանական է, որ Էբոլան կհարվածի նաև Բելգիային, Իսպանիային և Շվեյցարիային։ «Հարուցիչի տարածման ռիսկին ենթակա երկրների կոնկրետ ցուցակ չկա, խոսքը միայն հավանականության մասին է, սակայն վարակվելու հավանականությունը բոլորիս համար մեծանում է»,- հայտարարել է Բոստոնի Հյուսիսարևելյան համալսարանի պրոֆեսոր Ալեքս Վեսպինյանին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արգելք չի դրել ավիաթռիչքների վրա՝ դա բացատրելով նրանով, որ, ի տարբերություն ուրիշ ինֆեկցիաների, ինչպիսիք են գրիպը և տուբերկուլոզը, էբոլան չի տարածվում օդային ճանապարհով, այլ մարդուց մարդուն է փոխանցվում միայն արյան հետ անմիջական շփման դեպքում։