Բավ է պառակտվել
04-10-2014 09:06

Էբոլան չի փոխանցվում օդային ճանապարհով. ՄԱԿ

Էբոլա վարակի համաճարակի վերաբերյալ արտակարգ նիստի ժամանակ ՄԱԿ-ի առաքելությունը հաստատել է, որ վարակն օդային ճանապարհով չի փոխանցվում: Այս մասին գրում է RIA Novosti-ն: «Տվյալ պահին մենք վկայություններ չունենք, և մենք չենք կարծում, որ Էբոլա վարակը մուտացվում է և կփոխանցվի օդային ճանապարհով»,- ասվում է հայտարարությունում: Սակայն նշվում է, որ վտանգ կա ներկայիս բռնկման հետ կապված: Ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են վարակվում և անհրաժեշտ օգնությունը չստանալու պատճառով մահանում: