Բավ է պառակտվել
12-08-2014 11:56

Էբոլա վիրուսից մահացածների թիվը հասել է 1013-ի. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ Արևմտյան Աֆրիկայում մահացու Էբոլա վիրուսից մահացածների թիվը հասել է 1013-ի, փոխանցում է Взгляд-ը։
Համաձայն վերջին տվյալների՝ մահացու վիրուսով վարակվածների թիվը հասել է 1.848-ի։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ առողջապահության նախարարության սննդամթերքի և դեղորայքի վերահսկման վարչությունը հավանության են արժանացրել Լիբերիայի կառավարության դիմումը և այդ երկիր կուղարկեն փորձնական շիճուկ։ Այն Աֆրիկա կհասնի արդեն այս շաբաթ։ ԱՀԿ-ն նույնպես մտադիր է դեղորայք մատակարարել Լիբերիա։
Էբոլա համաճարակը սկսվել է ձմռանը, Արևմտյան Աֆրիկայում՝ Լիբերիայում, Սիերա Լեոնեում և Գվինեայում։