Բավ է պառակտվել
05-08-2014 07:53

Ավելի քան 880 մարդ է զոհվել էբոլա տենդից.ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հղում կատարելով՝ Associated Press գործակալությունը գրում է, որ էբոլա տենդի զոհերի թիվը 2014 թվականին հասել է 887-ի:  ԱՀԿ-ի հուլիսի 31-ի տվյալների համեմատ, մահացածների թիվն ավելացել է 158-ով: Տենդից ամենից շատ մահացել են Գվինեայում՝ 358 հոգի: Եվս 255 մարդ զոհվել է Լիբերիայում, 273-ը՝ Սիերա Լեոնեում, 1 հոգի՝ Աֆրիկայի ամենաշատ բնակեցված երկրում՝ Նիգերիայում:  Հիվանդության տարածումից ի վեր Էբոլա տենդ է ախտորոշվել ավելի քան 1.600 մարդու մոտ: Այդպիսով, ԱՀԿ տվյալներով, սա պատմության մեջ ամենամահացու Էբոլա տենդի բռնկումն է: Վիրուսից մահացությունը հասնում է 90%-ի: Այն փոխանցվում է վարակվածների արյան և արտադրությունների հետ կապ ունենալու արդյունքում: Հիվանդներն այն հաղթահարելու ավելի մեծ հնարավորություն են ունենում, եթե հիվանդությունը վաղ է ախտորոշվում: