Բավ է պառակտվել
20-06-2014 13:25

Դեղերի գները կնվազեն է 20-30 տոկոսով

Առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանն այսօր` «Դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումները» թեմայով քննարկման ժամանակ լրագրողներին ասաց, որ Հայաստանում կիրառվելու է դեղերի զուգահեռ ներմուծման կանոնակարգ, որը բերելու է դեղերի 20-30 տոկոս նվազման: Վերջինիս խոսքով` Հայաստանի կառավարության ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է մշակել ազգային դեղային քաղաքականության հայեցակարգ, ինչպես նաև այս տարվա մարտին Հանրապետության նախագահի այցի ընթացքում առողջապահության նախարարությանը հանձնարարական է տրվել դեղորայքային քաղաքականության բարեփոխումների ընթացքի վերաբերյալ, որպեսզի կատարվեն այնպիսի քայլեր, որոնք Հայաստանում կբերեն դեղերի գների նվազման՝ պահպանելով որակյալ, անվտանգ, արդյունավետ դեղերի շրջանառություն: «Մեր կողմից մեկամսյա ժամանակահատվածում վերլուծվել է իրավիճակը, մշակվել են որոշակի քայլեր, որոնք կբերեն դեղորայքի գների իջեցմանը` զուգահեռ ներմուծման ասպարեզում»,- ասաց նա:
Ըստ նրա, այսօր արդեն մշակվել է հրամանի նախագիծ, որը հաստատվել է նաև արդարադատության նախարարության կողմից, մոտ օրերս կդրվի շրջանառության մեջ:
«Հայաստանի նախագահի հանձնարարականից հետո մեր կատարած քայլերով գնացել ենք նրան, որպեսզի առանց հարկային պարտավորությունները ավելացնելու, պակասեցնելու, զուգահետ ներմուծում կիրառելով՝ դեղերի գներն իջեցնել 20-30 տոկոսով»,- ասաց Ղ. Ուլիխանյանը: Նախարարի խորհրդականը վստահեցրեց, որ դեղերի որակի վրա գների իջեցումը չի ազդելու. «Ցանկացած դեղ Հայաստան ներմուծելիս անցնում է որակի փորձաքննություն, փաստաթղթային փորձաքննություն: Պետք է հասնենք նրան, որ սահմանին պահանջները խստացվի ու որակյալ դեղ մտնի Հայաստան»: