Բավ է պառակտվել
12-10-2013 11:10

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

Հայաստանը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ «Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ):

ՀՀ կառավարությունը 2008 թվականին, հասարակական կազմակերպությունների առաջարկությամբ եւ ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, որոշում ընդունեց հոկտեմբերի 12-ը նշել որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

Հայաստանի առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը նշել է, որ ծխախոտի օգտագործման համաճարակի դեմ պայքարը առաջնահերթ է ողջ աշխարհում, այդ թվում և՝ Հայաստանում: