Բավ է պառակտվել
31-05-2014 10:34

Այսօր Առանց ծխախոտի միջազգային օրն է

Այսօր աշխարհը նշում է Առանց ծխախոտի միջազգային օրը (World No Tobacco Day): Օրը հռչակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 1988-ին և նշվում է մայիսի 31-ին, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։ ԱՀԿ տվյալներով՝ ծխախոտի գլոբալ համաճարակը յուրաքանչյուր տարի հանգեցնում է մոտ 6 մլն մարդու մահվան, որոնցից ավելի քան 600.000-ը, չլինելով ծխող, մահանում են ծխախոտի ծխի երկրորդական ազդեցության պատճառով։Միարժամանակ այդ, ոչ վարակային հիվանդություններից բոլոր մահացու դեպքերի 63%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ։