Բավ է պառակտվել
15-09-2014 11:44

24-ամյա չինացի աղջիկը ուղեղիկ չունի

Ինչպես հայտնել են չինացի բժիշկները, իրենք պատահաբար հայտնաբերել են, որ 24-ամյա չինացի աղջկա մոտ բացակայում է գլխուղեղի շատ կարևոր կառույց՝ ուղեղիկ: Ընդ որում՝ աղջիկն ապրել է սովորական կյանքով: Զարմանալի փաստը հայտնաբերվել է միայն այն ժամանակ, երբ նա գնացել է հիվանդանոց այնպիսի սովորական ախտանիշներով, ինչպիսիք են գլխապտույտը, սրտխառնոցը՝ հայտնում է vesti.ru-ն: Ստացված լուսանկարներում բժիշկները չեն գտել ուղեղիկը՝ դրա տեղում եղել է մեծ խոռոչ՝ լի ողնուղեղային հեղուկով:Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել ուղեղիկի հյուսվածքի լիակատար բացակայություն: Հայտնի է, որ ուղեղիկը պատասխանատու է շարժումների համակարգման ու շարժվելու ունակության համար՝ ընդհանրապես: Ինչպես հաղորդել է հիվանդի մայրը, աղջիկը քայլել է միայն 7 տարեկանում և չի կարողանում ձիգ և ուղիղ քայլել: Ուղեղիկը պատասխանատու է նաև խոսելու ունակության համար: Սակայն զարմանալի հիվանդի մոտ դիտվել է միայն «լղոզված» խոսք ու շարժումների համակարգման ոչ մեծ խախտում: Նա սկսել էր խոսել 6 տարեկանում: Բժիշկները ենթադրում են, որ հիմնական ծանրաբեռնվածությունը իր վրա է վերցրել աղջկա գլխուղեղի կեղևը: