Բավ է պառակտվել
25-08-2014 16:42

Ճապոնիան Էբոլայի դեմ դեղամիջոց է առաջարկում

Էբոլայի տենդի բուժման համար, Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են դեղամիջոց առաջարկել, հայտնում է BBC-ն: Նշվում է, որ այդ միջոցն առայժմ պաշտոնապես չի հաստատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:  Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Յոսիհիդե Սուգայի խոսքով՝ Ճապոնիան պատրաստ է տրամադրել Favipiravir անվանումով դեղամիջոցը, եթե համապատասխան հարցում արվի: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ կթույլատրի Էբոլայի դեմ իր մոտ չգրանցված միջոցների օգտագործումը հատուկ պայմաններում:
Մինչ այդ աշխարհում շարունակում է աճել Էբոլայով հիվանդների մահացությունը: