Բավ է պառակտվել
06-12-2013 19:56

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են դեղ, որը ուղիղ հասանելի է քաղցկեցի բջիջներին

Ամերիկացի գիտնականները մեծ հեղաշրջում են կատարել բժշկության բնագավառում:

Նրանք գտել են ուղիղ մեթոդ, որը առանց վնասելու առողջ  բջիջները հասնում է  քաղցկեղի բջիջնեին: Այս մասին հաղորդում է ամերիկյան «Նոր մեթոդներ բժշկության մեջ» օնլայն խմբագրությունը:

«Բժշկական գիտության այս  հեղաշրջումը կատարվել Դեվիդ Կոխի անվան ինտեգրատիվ ուսուցման ինստիտուտի և Մասաչուրիսի տեղնոլոգիական ինստիտուտի գիտնականների և մշակողների կողմից» - նշում է օնլայն խմբագրությունը:

Նրանք  ստեղծել են երկշերտ միկրո մասնիկ, որի միջուկում է  գտնվում քաղցկեղի  դեմ  պայքարող  դեղը:

Քաղցկեղի բջիջները  ամենադժվար բուժվող  բջիջներ են, որոնք  արտադրում են  վնասակար սպիտակուցներ օրգանիզմի համար, վերջիններս  պաշտպանում են  քաղցկեղի  բջիջները  և  թույլ  չեն  տալիս, որ այնտեղ  ներխուժեն դեղամիջոցներ: 

Դեղամիջոցները մինչև հիվանդ  բջիջներին հասնելը ներծծվում  էին մարմնական առողջ բջիջներով:  Այսօր  բժշկությունը գտել է  դրա  դեմ  պայքարի միջոցը:

Դեղամիջոցի  վերին շերտը հնարավորություն ունի  գտնել հիվանդ  բջիջը,  ունի  նաև կպչունեության հատկություն, դեղի նեքին շերտը ծածկված է հակամարմիններով  այս  հատկությունների շնորհիվ   վերջինս  քայքայում  է վնասակար սպիտակուցի շերտը և  թույլ  տալիս  դեղը  բուժի  հիվանդ  բջիջը :

Այս  դեղի փորձակվել  է  լաբարատոր  պայմաններում մկների  վրա, որոնց  մոտ  վնասված է եղել  կաթնագեղձը, և  վերջիններս գտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Մկների մոտ 80%  իջել  է  քաղցկեցի  ակտիվության աստիճանը: Իսկ ուռուցքի  չափսը  փոքրացել է  8 անգամ:  Կենդանիների  օրգանիզմում   տոկսիկացման աստիճան չի  գրանցվել: