Բավ է պառակտվել
12-09-2016 07:52

Մշակվել է քաղցկեղը՝ ախտանշանների հայտնվելուց 10 տարի առաջ ախտորոշելու մեթոդ

Բրիտանական Սուոնսի համալսարանի կենսաբանները անվանել են այս անալիզը «հրդեհի հայտնաբերիչ», ինչպես սարքի հայտնաբերիչն արձագանքում է ծխի մասնիկներին, նոր թեսթը ճանաչում է փոփոխությունները արյան մեջ:

Հետազոտող խմբի ղեկավար, պրոֆեսոր Գարետ Ջենկինսի խոսքով, արյան կարմիր մարմիններում մուտացիան սկսվում է շատ ավելի վաղ, քան հիվանդի մոտ քաղցկեղ են ախտորոշում:

Արյան այս պարզ անալիզը երկու ժամում ցույց կտա արյան մեջ կապակցող սպիտակուցի մեջ վնասված բջիջների առկայությունը: Առողջ մարդն ունի ընդամենը մի քանի նման բջիջ միլիոնի մեջ, իսկ ապագա քաղցկեղ ունեցողի մոտ դրանք տասնյակներ են կազմում: Հնարավորությունը ախտորոշել քաղցկեղը այս շրջանում թույլ կտա խուսափել քիմիաթերապիայից և ճառագայթումից, իսկ բուժումը սահմանափակել միայն վիրահատությամբ և դեղորայքով: Իսկ թեսթի արժեքը կազմում է ընդամենը 35 ֆունտ ստեռլինգ:

Այժմ կեսաբանները պատրաստվում են փորձարկել իրենց թեսթը. եթե այն հաջող լինի, ապա առաջիկայում հասանելի կդառնա ողջ աշխարհում: Նման անալիզը հեռանկարում կարող է կրճատել մահացությունը քաղցկղի մի շարք տարատեսակներից: