16-07-2014 19:20

Այս տարի առաջին կիսամյակում Երևանի համաբուժարաններ է դիմել ավելի քան 1 միլիոն քաղաքացի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում քաղաքացիների պատշաճ սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ սահմանված է մշտական հսկողություն: Այդ նպատակով պատասխանատուների կողմից կազմակերպվում են ստուգայցեր, իրականացվում է աշխատանքների մշտադիտարկում:

Ըստ այդմ, 2014 թվականի առաջին կիսամյակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններում սպասարկված հաճախումների թվաքանակը կազմել է 1 մլն 58.396, այդ թվում՝ 42.874 տնային կանչ:
Նույն ժամանակահատվածում հիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատություններ դիմած 10974 քաղաքացիներից 7384-ը սպասարկվել է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակում: Կատարվել է 3799 վիրահատություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3618-ի համեմատ:


Զգալի թիվ են կազմում նաև Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կանանց միամսյակի կապակցությամբ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում դիմած քաղաքացիները՝ ավելի քան 26 հազար, որոնցից շուրջ 2000-ը վիրահատվել է:
«Շտապբուժօգնության» ծառայության կողմից այս տարվա հունվար-հուլիս ամիսներին սպասարկվել է 113272 կանչ: Հիվանդանոց տեղափոխվածների ընդհանուր թիվը կազմել է 21333:
Նշենք նաև, որ 2014 թվականի առաջին վեց ամիսներին մայրաքաղաքում ծնվել է 10284 երեխա: