Բավ է պառակտվել
15-01-2016 15:17

Քաղցկեղից մահացության ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է աշխարհում

«World Life Expectancy» (Կյանքի տևողությունը աշխարհում) կայքը, որը մոլորակի բնակչության կյանքի տևողության և մահացության վրա ազդող տարատեսակ գործոնների ու հիվանդությունների վերաբերյալ վիճակագրական քարտեզներ է պատրաստում ու հրապարակում, ներկայացրել է քաղցկեղային հիվանդություններից մահացության ցուցանիշը 172 երկրներում:
Որպես հետազոտության հիմք` վերցված են 2014թ-ի բազային տվյալները: Հայաստանում 100 հազար մահացածներից 229,84-ի պարագայում մահվան պատճառը եղել է քաղցկեղը: Այդ ցուցանիշով Հայաստանը 172 երկրների շարքում հայտնվել է առաջին հորիզոնականում: Որպես հիմք` կայքը վերցրել է երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները, ՄԱԿ-ի ու համաշխարհային այլ հեղինակավոր կառույցների տվյալների բազաները: Հայաստանին հաջորդում են Զիմբաբվեն, Հունգարիան, Մոնղոլիան, Սերբիան, Խորվաթիան, Լատվիան, Դանիան, Ուրուգվայը: Տասնյակը եզրափակում է Սլովենիան: Ցուցակում Թուրքիան 40-րդն է` 131,92 ցուցանիշով, Ադրբեջանը 72-րդ տեղում է (112.63), Վրաստանը` 85 (105,94), Իրանը` 113 (92,75): Ռուսաստանում 100 հազար մահացած մարդկանցից 155,28-ի պարագայում է, որ պատճառը քաղցկեղային հիվանդություններն են: Ցանկում ՌԴ-ն 15-րդն է ամբողջ աշխարհում: