Բավ է պառակտվել
17-07-2014 19:00

Հոգեբուժարաններում դեղերի շրջանառությունը կուսումնասիրեն ԱՆ հատուկ հանձնաժողովը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երկրորդ` հուլիսի 15-ի հայտարարության կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է ստեղծել հատուկ հանձնաժողով` ուսումնասիրելու հոգեբուժարաններում դեղերի շրջանառությունը, այդ ուղղությամբ գործող նորմերի ապահովումը։ Մասնագիտական ուսումնասիրությունն առաջինը կիրականացվի Սևանի հոգեբուժական հիվանդանոցում։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Նախարարությունը շնորհակալ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ոլորտի նկատամամբ ուշադրության և նախանձախնդրության համար։ Այն միայն կպարտադրի շատ ավելի զգոն գտնվել։ Խնդիրների ևս մեկ անգամ բարձրացումն իր հերթին կխթանի, որպեսզի ոլորտում տարիներ շարունակ կուտակված հարցերի, անմխիթար վիճակում գտնվող հոգեբուժարանների արդիականացման համար ֆինանսավորման աղբյուրներ գտնվեն։
Աղբյուրը նշում է, որ Սևանի հոգեբուժական հիվանդանոցից ստացվել է բացատրություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների կատարած ուսումնասիրության առթիվ։

«Օմբուդսմենի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշված երեք անուն ժամկետանց դեղերից մեկը 3-րդ բաժանմունքում եղած յոդն է, որը հիվանդանոցի դեղատունը գնել է 100մլ տարայով և կիրառման համար շշալցրել փոքր տարայի, տվյալ դեպքում` վալերիանայի դատարկ շշի մեջ։ Վալերիանայի շշի վրա նախկին պարունակության պիտանիության ժամկետն է եղել։
Ինչ վերաբերում է հաբերին, ապա տեղեկացնում եմ, որ հիվանդանոցում դեղորայքը հիվանդներին բաժանելիս բուժքույրերը կտրում են դեղահաբերի թերթիկները։ Այս դեպքում հաջորդ օրվա համար պահված հատվածում բացակայել է պահպանման ժամկետի մասին նշումը։ Բաժանմունքների ավագ քույրերին հենց օմբուդսմենի ներկայացուցիչների ներկայությամբ զգուշացվել է, որ այսուհետև դեղահաբերի թերթիկներն այնպես կտրեն, որ պահպանման ժամկետի նշումը մնա մինչև վերջին դեղահաբի սպառումը։ Եթե ուսումնասիրությունը կատարվերբուժհաստատության դեղատանը, ապա ակնհայտ կլիներ, որ հիվանդանոցում ժամկետանց դեղորայք չկա։
Բաժանմունքներից մեկում եղել է 20-30մլ-ի չափով ժամկետանց յոդինոլ, ինչն անմիջապես հանվել է` սահմանված կարգով ոչնչացնելու նպատակով»,-ասվում է նախարարին ուղղված բացատրագրում։