08-09-2014 10:11

ԱՄՆ կօգտագործի բանակը՝ էբոլայի դեմ պայքարում

ԱՄՆ-ը հնարավոր է, որ օգտագործի բանակը՝ Արևմտյան Աֆրիկայի երկրներին օգնելու մահացու վտանգավոր Էբոլա տենդի դեմ պայքարում, գրում է BBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Ըստ Օբամայի՝ ԱՄՆ զինծառայողները կարող են կարճ ժամանակահատվածում սարքավորումներ և բժշկական մեկուսարաններ տեղադրել, որոնք կարող են ապահովել ամբողջ աշխարհից Աֆրիկա գնացող բժիշկների անվտանգությունը:

Նա նշել է, որ զինվորականներին օգտագործելն անհրաժեշտ է, որպեսզի թույլ չտրվի վարակի տարածումը Աֆրիկայի ամբողջ տարածքում և նրա սահմաններից դուրս: ԱՄՆ նախագահը հավելել է, որ դրա տարածումը կանգնեցնելու համար կարող է ամիսներ պահանջվեն: