Բավ է պառակտվել
15-03-2014 15:12

ԱՄՆ-ում արձանագրվել է ՄԻԱՎ-ի փոխանցման հազվագյուտ դեպք

Գրանցվել է ՄԻԱՎ վարակը կնոջից կնոջ է փոխանցվել հազվագյուտ դեպք: Ըստ Daily Mail-ի տեղեկացման՝ նրանք միասեռական են։ Դեպքը տեղի է ունեցել  ԱՄՆ-ի Տեխաս նահանգում:  46-ամյա ամերիկուհու մոտ (անունը չի նշվում) հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, իսկ հետագայում պարզվել է, որ դա տեղի է ունեցել վարակակիր լեսբուհու հետ սեռական հարաբերություններ ունենալու պատճառով (դաշտանի շրջանում՝ արյան միջոցով)։ Բժշկական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց մոտ ՄԻԱՎ-ի գենետիկ տեսակն 98%-ով համապատասխանում է իրար։ Նշվում է, որ վարակակիրը սեփական նախաձեռնությամբ դադարեցրել է դեղամիջոցների օգտագործումը, ինչի պատճառով էլ ՄԻԱՎ-ը փոխանցվել է նրա ընկերուհուն։