Բավ է պառակտվել
02-04-2014 08:50

Այսօր Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրն է

Ամբողջ աշխարհում ապրիլի 2-ին նշվում է Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր: Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցման հմտությունների զարգացմանը:
Հիվանդության  իրազեկման միջազգային օրը շատ երկրներում շենքերն ու այլ կառույցները լուսավորում են կապույտ գույնով, որը, ըստ հիմնադրամի անդամների, խորհրդանշում է այն փաստը, որ աուտիզմը ավելի հաճախ է հանդիպում տղա երեխաների մոտ: Այս տարի Հայաստանն էլ է միանալու այս նախաձեռնությանը, եւ ապրիլի 2-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը լուսավորվելու է կապույտ լույսով: