Բավ է պառակտվել
20-05-2014 12:26

Պտղի սեռը մինչև 30 շաբաթական դառնալը կարգելվի ծնողներին հայտնել

Այսօր Ազգային ժողովում մեկնարկած «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով հրավիրված աշխատաժողովի ժամանակ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ այս պահին ՀՀ Առողջապահության նախարարությունը քննարկում է մի նախագիծ, որով առաջարկվում է մինչև պտղի՝ երեսուն շաբաթական դառնալն արգելվի ծնողներին ապագա երեխայի սեռը հայտնելը։
Արա Բաբլոյան ընդգծեց, որ նախագիծը դեռ չի դրվել շրջանառության մեջ, քանի որ առայժմ մտադրություն ունեին միայն պատգամավորներով քննարկել խնդիրները, այնուհետև ուղարկել կառավարություն:
Քննրկամը ներկա ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Գարիկ Հայրապետյանն էլ նշեց, որ Հայաստանում սեռերով պայմանավորված ծնունդն իսկապես մտահոգիչ է ոչ միայն այն պատճառով, որ անտրամաբանական է մարդկանց ցանկությունը անպայման տղա ունենալ, այլ որովհետև այն կարող է վատ հետևանքներ ունենալ: «Պահանջվեց մի քանի տարի, որ ինքներս գանք այն գաղափարին, որ շատ ավելի կարևոր բան կա, քան մեր սովորույթն է: Այս կերպ մենք վերացնում ենք մայրական բազան»,- ասաց նա: