Բավ է պառակտվել
18-02-2015 14:19

Կակղամորթների ատամիկները ճանաչվել են որպես Երկրագնդի ամենաամուր նյութը

Կենսաբանական ծագման ամենաամուր նյութը հայտնաբերվել է այսպես կոչված ծովային ափսեների՝ կակղամորթների մոտ, որոնք իրենց ատամիկներով մաքրում են ժայռերը ջրիմուռներից: Այս ատամիկները բաղկացած են հանքասպիտակուցային բաղադրիչից և լաբորատորիայում ստուգում անցնելուց հետո ճանաչվել են որպես շատ արհեստական նյութերից ավելի ամուր հյուսվածք: Ծովային ափսեների ատամիկները բաղկացած են սպիտակուցային հիմքի վրա աճող մետաղյա հյուսվածքից և համանման են պլաստմասայի ամրապնդման համար օգտագործվող ածխածնային նյութին: Պորթսմութի համալսարանի ներկայացուցիչ Ասա Բարբերը ստուգել է ատամիկների ամրությունը ատոմաուժային մանրադիտակի միջոցով, և պարզվել է, որ դրանց ճնշման ուժը կազմում է ավելի քան հինգ գիգապասկալ: Այդ մոտավորապես համարժեք է Երկրագնդի կեղևում ածխածինը ալմաստի վերածող ճնշմանը: Որպես օրինակ դոկտոր Բարբերը առաջարկել է պատկերացնել մեկ հատիկ մակարոն, որից հանգիստ կախված է մեկ տոննա շաքարավազ: Ծովային ափսեների ատամիկները իրենց ամրությամբ գերազանցել են նունիսկ կևլարին և Դարվին սարդերի սարդոստայններին (4,5 գիգապսակալ): Գիտնականների կարծիքով՝ այդ ամրությունը բացատրվում է հանքային հյուսվածքների նրբությամբ. դրանք զուրկ են անցքերից, ճաքերից և հյուվածքը թուլացնող նմանտիպ արատներից: Բարբերը խորհուրդ է տալիս ինժիներներին ուշադրություն դսարձնել այդ հատկությանը և կրճատել ածխածնային հյուսվածքի լայնությունը: