Բավ է պառակտվել
29-04-2015 10:02

Հաղթանակի դրոշը հասել է Միջազգային տիեզերակայան

Ռոսկոսմոսում խոստովանել են, որ Հաղթանակի դրոշը մարտի 27-ին արդեն եղել է Միջազգային տիեզերակայանում: Այն տեղ է հասցրել «ՍՈՅՈՒԶ ՏՄԱ-16Մ» տիեզերանավը հրամանատար Գենադի Պադալկայի (Ռոսկոսմոս) ղեկավարությամբ, ինչպես նաև ինժիներներ Միխայիլ Կորնիենկոյի (Ռոսկոսմոս) և Սքոթ Քելլիի (ՆԱՍԱ) մասնակցությամբ: Ավելի վաղ հաղորդվել է այն մասին, որ Հաղթանակի դրոշը պետք է տեղ հասցներ հատուկ «Պրոգրես Մ-27Մ» բեռնատար տիեզերանավը ապրիլի 28-ին Բայկոնուրից: Սակայն որոշ ժամանակ անց մասնագետները աշխատանքի խափանումներ հայտնաբերեցին: Օրվա ընթացքում մասնագետները բազմիցս փորձել են կարգավորել բեռնատարի աշխատանքը: Ապրիլի 29-ի գիշերը բեռնատար տիեզերանավի հետ կապ հաստատելու փորձ է կատարվել ևս երկու անգամ, սակայն այդ գործողոթյունները արդյունք չեն տվել: Ինչպես հայտնել է աղբյուրը տիեզերային ոլորտում, եթե մոտ ժամանակներում չհաջողվի հանել չվերահսկվող պտույտի ռեժիմից, ապա այն չի հաջողվի կայանել տիեզերակայանում: «Միայն հրաշքը կարող է փրկել տիեզերանավը: Եթե ցայսօր չի հաջողվել հանել բեռնատարը պտույտի ռեժիմից և կարգավորել այն, ապա մեխանիկական կայանելուց հնարավոր է կործանել և անձնակազմը, և կայանը», — նշել է նա: