Բավ է պառակտվել
20-03-2015 12:25

Երկրի վրա սկսվել է Արևի ամբողջական խավարում (տեսանյութ)

Մարտի 20-ին Երկիր մոլորակի բնակիչները կարող են ականատես լինել Արեւի ամբողջական խավարմանը։ Խավարման մասնակի փուլը սկսվել է Երեւանի ժամանակով ժամը 11:41-ին եւ շարունակվելու է մինչեը ժամը 15։50-ը։ Խավարման ամբողջական շրջանը սկսվել է ժամը 12։09-ին Ատլանտիկայում՝ Գրենլանդիայի մոտակայքում եւ ավարտվելու է ժամը 14։21-ին Հյուսիսային բեւեռում։ Այս մասին ասված է ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում։ Լուսինը կծածկի Արեւն այնպես, որ ցերեկային լուսատուն կիսամահիկի տեսք կստանա։ Եվրոպայում խավարումը կկազմի 60-80 տոկոս, Սահարա անապատում խավարման փուլը կկազմի 65 տոկոս, իսկ Չինաստանում՝ ընդամենը 20 տոկոս։  Արեւի նախորդ ամբողջական խավարումը գրանցվել էր նոյեմբերի 3-ին, իսկ հաջորդը սպասվում է 2016թ. մարտի 9-ին։