Բավ է պառակտվել
19-02-2015 16:11

ՀՀ-ում բանտարկյալը կանանցից խաբեությամբ գումար էր կորզում Odnoklassniki.ru-ի միջոցով

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալ 38-ամյա Արմենը, ով դատապարտվել էր խոշոր չափերի խարդախության համար, ապահովել է իր համացանցային մուտքը և Odnoklassniki.ru սոցցանցի միջոցով կարողացել է խաբեությամբ խոշոր գումարներ կորզել 4 կանանցից: Տաս տարով դատապարտված Արմենը Odnoklassniki.ru-ի միջոցով ծանոթացել է Չարենցավանի բնակչուհի Անուշի, Երևանի բնակչուհիներ Մարինեի, Վարդուհու և Աննայի հետ, և, նրանց մոտ վստահություն ստեղծելով, խաբեությամբ կորզել է 400 հազար դրամ, 2 մատանի, որոնք վաճառել է 140 դրամով, 2 ոսկյա մատանի, որոնք վաճառել է 180 հազար դրամով: