Բավ է պառակտվել
30-05-2015 09:07

Վերջին 5 տարվա ընթացքում Եվրոպայում կենդանիները փչացրել են 2,1 մլրդ. եվրոյի սարք

Վերջին 5 տարվա ընթացքում Եվրոպայում ընտանի շները և կատուները ընդհանուր առմամբ փչացրել են 1,5 մլրդ. ֆունտի ( 2,1 մլրդ. եվրոյի) համակարգչային տեխնիկա: Այսպիսի տվյալներ են գրանցվել SquareTrade ընկերության զեկույցում, որը զբաղվում է վնասումներից տեխնիկայի պաշտպանության հարցերով: Ամենից շատ տեխնիկա փչացրել են բրիտանացի ընտանիքների չորքոտանի բարեկամները. նրանք փչացնում են հեռախոսներ, պլանշետներ և նոթբուքեր Մեծ Բրիտանիայի տների 14%-ում:Զեկույցում նշվում է, որ վնասումների հիմնական պատճառն այն է, որ շներն ու կատուները սարքերը համարում են իրենց խաղալիքն ու կրծում դրանք: Կենդանիները նաև սարքերը գցում են, դրանց վրա ցատկոտում և հեղուկ թափում: Ընկերության հարցմանը մասնակցել է ընդանի կենդանիների 16 հազար տեր: