Բավ է պառակտվել
06-08-2015 11:33

Հարավկորեացի գիտնականները սովորել են ոչնչացնել անօդաչու թռչող սարքերը ձայնի միջոցով

Հարավկորեացի ինժեներները հայտնաբերել են ձայնի օգնությամբ անօդաչու թռչող սարքեր ոչնչացնել` շարքից հանելով դրանց հիրոսկոպները: Այդ մասին հայտնում են Կորեական առաջատար գիտատեխնիկական հաստատության` KAIST ինժեներները իրենց զեկույցում, որը իրենք ներկայացնելու են օգոստոսի 12-14 Վաշինգտոնում կայանալիք համաժողովում: Էլեկտրոնային հիրոսկոպը անընդհատ տեղեկություններ է հավաքում օդում սարքի դիրքի, թեքման և բարձրության մասին, թույլ է տալիս սարքին ավտոմատ կերպով օդւոմ ուղղել դիրքը: Անգամ ամենափորձառու օպերատորը չի կարող ռոբոտին կառավարել առանց հիրոսկոպի: Էլեկտրական բարձրորակ սարքերը պատրաստված են այնպես, որ ընկալեն միայն գերձայնը. սովորական, մարդու համար լսելի ձայնը նրանց համար անհասանելի է: Սակայն հարավկորեացի ինժեներները հայտնաբերել են, որ բազմաթիվ սարքերում օգտագործվում են էժանագին հիրոկսոպներ, որոնք ընկալում են ցածր ձայները և դրանց հետևանքով ռեզոնանսի մեջ են ընկնում: Երբ հիրոսկոպը ռեզոնանսի մեջ է ընկնում, այն սկսում է տատանվել, ինչի հետևանքով կորցնում է տեղադիրքի որոշման ունակությունը: Այն սկսում է սխալ հաշվարկներ անել, ինչի պատճառով սարքը շուտով ընկնում է: Չլուծված է մնում միայն հեռավորության հարցը, քանի որ ռեզոնանս ստեղծելու համար հզոր ձայնի աղբյուր է անհրաժեշտ: Այսպես KAIST-ի աշխատակիցները կարողացան շարքից հանել անօդաչու թռչող սարքը միայն ձայնի աղբյուրը սարքի վրա ամրացնելուց հետո: Հետազոտողների կարծիքով ապագայում ոստիկանները և բանակայինները կկարողանան դրոններին ոչնչացնել նաև հեռավորության վրա: 40 մետրի վրա բավական կլինի 140 դեցիբելը: Բացի այդ հայտնի է, որ ուժային կառույցների ներկայացուցիչները ունեն ոչ մահաբեր ակուստիկ զենք, որը նշանակետը խոցում է 9 կմ հեռավորության վրա: Եթե այդպիսի ձայնային «հրանոթների» հաճախությունը ճիշտ տրվի, նրանք առանց խնդիրների կկարողանան զրկել դրոններին թռչելու հնարավորությունից: