Բավ է պառակտվել
06-08-2015 20:54

YouTube-ը հրաժարվել է «301-րդ դիտման» մեթոդիտայից և հիմիկվանից անընդհատ է հաշվելու դիտումների թիվը

YouTube-ի ծրագրավորողները իրենց Twitter-ում հայտնել են այն մասին, որ կայքի դիտումների հաշվիչը այլևս կանգ չի առնի 301-րդ դիտման վրա, որպեսզի ստուգվեր խարդախների կողմից դիտումների ավելացումը: Դրա փոխարեն ստուգումը անընդհատ է իրականացվելու` գրանցվելու են միայն իրական դիտումների, իսկ ռոբոտների դիտումները մաղվելու են:
YouTube-ի 301-րդ դիտման խնդիրը, որ առկա էր բազմաթիվ օգտատերերի մոտ, բավական վաղուց էր հայտնի: Այն կայանում էր նարնում, որ ծառայության ալգորիթմերը ավտոմատ կերպով կասեցնում էին դիտումների հաշվիչի նիշը 301-րդ դիտման վրա, միարժամանակ ագտիվ թողնելով հավանելու կամ չհավանալեու կոճակները: Սառեցումը, որ կարող էր տևել մի քանի ժամ, ուղղված էր ավելորդ դիտումների մաղմանը, որոնք իրականացվում էին ոչ թե մարդկանց, այլ ծրագրեի կողմից: Ոչ այնքան պոպուլար տեսահոլովակների տերերի մոտ այս խնդիրը չէր առաջանում, բայց «հիթային» տեսահոլովակների տերերը կոկնրետ թվի փոխարեն մի քանի ժամ կամ էլ մի քանի օր շարունակ կարող էին տեսնել «301+ դիտումներ» գրվածքը:
YouTube-ը մեկ այլ խնդրի էր հանդիպել անցած տարվա դեկտեմբերին, երբ Gangnam Style հանրաճանաչ տեսահոլովակի դիտումների թիվը գերազանցեց 2 147 483 647-ը: Կայքի 32 բիթանոց համակարգը ուղղակի չկարողացավ ներկայացնել այդքան մեծ թիվ: YouTube-ի ծրագրավորողերը լուծեցին այդ խնդիրը` հաշվիչին ավելացնելով բոնուս: