Բավ է պառակտվել
25-06-2016 10:46

YouTube-ն ու Facebook-ը սկսել են ավտոմատ արգելափակել ծայրահեղական հրապարակումները

Ամերիկյան ՏՏ ընկերությունները սկսել են ավտոմատ ծրագրեր օգտագործել՝ սոցցանցերից ծայրահեղական բովանդակությունը, այդ թվում ահաբեկիչների մահապատիժների ու քարոզչությունների տեսագրությունները ջնջելու համար:

Համակարգն արդեն ներդրել են YouTube-ում եւ Facebook–ում: Ի սկզբանե այս տեխնոլոգիան նախատեսված է հեղինակային իրավունքի խախտումների որոնման համար:

Այն հազվագյուտ կոդի օգնությամբ որոնում է նախկինում տեղադրված ու արգելափակված տեսագրությունների անալոգները: Ավտոմատ կերպով ջնջվելու են միայն արդեն անընդունելի համարված տեսագրությունները:

Ընկերությունները նոր մեթոդի մասին տեղեկությունը չեն հաստատել: Աղբյուրները պատմել են, որ նոր տեսագրությունները համեմատվելու են արգելված բովանդակության տվյալների բազայի հետ:

Աղբյուրները հավելում են, որ ընկերությունները չեն հրապարակում մանրամասները, որպեսզի ահաբեկիչները հնարավորություն չունենան փոխելու իրենց սեփական ալգորիթմերը: