Բավ է պառակտվել
28-06-2014 17:40

YouTube-ը շուտով կստանա 60 կադր/ վայրկյան և մի շարք այլ գործառույթներ

YouTube-ը շուտով էապես կբարելավի իր որակը VidCon միջոցառմանը գովազդված մի շարք գործառույթների շնորհիվ: Առաջին հերթին, անհրաժեշտ է նշել, որ Google տեսածառայությունը կստանա 48 կամ 60 կադր/ վայրկյան հաճախականությամբ տեսագրությունների գործառույթը. այդ հատկապես կուրախացնի PlayStation 4 կամ Xbox One-ում տեսագրություններ ձայնարող խաղացողներին:

Բացի այդ տվյալ նորույթը օգտակար կլինի զանազան թրեյլերների և պարզապես տնային վիդեոյի համար, որոնք այսօր հճախ են տեսագրվում 60 կադր/ վայրկյան հաճախականությամբ: Միևնույն ժամանակ ավելի դյուրին կլինի համոզվել գերարագ հաճախականությամբ կադրերի առավելության վերաբերյալ՝ համեմատելով այն տարբեր հաճախականությամբ նմուշների հետ: