Բավ է պառակտվել
04-02-2016 09:46

YouTube-ը հեռուստածրագրերի սեփական արտադրությունը կսկսի

YouTube տեսածառայությունը մտադիր է սերիալների, ֆիլմերի և ծրագրերի սեփական արտադրությունը սկսել: 
Դրանց մասնակցության համար նախատեսվում է ներգրավել հայտնի տեսաբլոգերների: Սեփական հեռուստաարտադրանքը կդառնա YouTube Red վճարովի համակարգին հանդիսատեսի գրավման ուղղությամբ տարվող գովազդային արշավի մասը։ 
Ի տարբերություն նախնական մարքեթինգային ռազմավարության, որն էր՝ նոր բաժանորդներ գրավել շոու բիզնեսի աստղերի օգնությամբ, այժմ նրանց տեղը կզբաղեցնեն ինտերնետ-միջավայրի հայտնի բլոգերները։ 
Առաջին պրեմիերան կդառնա Scare PewDiePie սերիալը, որտեղ գլխավոր դերում հանդես կգա Շվեդիայից տեսախաղերի հայտնի մեկնաբան Ֆելիքս Կյելբերգը, ով 42 միլիոն բաժանորդ ունի։