Բավ է պառակտվել
20-04-2015 10:51

Ճապոնացիները կին ռոբոտ են ստեղծել


Կնոջ կերպարանքով ռոբոտը երկուշաբթի ներկայացվել է Տոկիոյի կենտրոնական հանրախանութներից մեկում: Վերջինիս խնդիրը կայանում է հաճախորդներին հաճելի ձայնով ողջունելու և նրանց հանրախանութների բաժինների մասին պատմելու մեջ: Կին ռոբոտը, որը ստացել է Այքո Թիհիրա անունը, ավանդական ճապոնական կիմոնո ունի իր հագին և ստեղծվել է Toshiba ընկերության կողմից: Այն բնական տեսքով կարճ սանրվածք ունի, բաց սիլիկոնե մաշկ և զրույցի ժամանակ բացվող բերան: Ռոբոտը նաև ձեռքերով շարժումներ է կատարում և թեքում է գլուխը:

«Ռոբոտն իր անունը ստացել է մի քանի բառի հիերոգլիֆներից», — պատմել է գյուտը ներկայացնելու ժամանակ Toshiba ընկերության մշակումների և զարգացման բաժնի աշխատակից Թահեյ Յամագուտին: Նրա խոսքով՝ Թիհիրա անունը բաղկացած է անգլերեն բառերի առաջին վանկերից՝ «գաղափար» (idea) և «շփում» (сommunication): «Մի խոսքով՝ դա շփման ընդունակ ռոբոտ է», - բացատրեց Յամագուտին: Նրա խոսքով՝ Այքո Թիհիրան ստեղծվել է տաս ամսվա ընթացքում , և նորկայումս ընկերությունը ևս երկու մոդել է մշակում, որոնք էլ ավելի շարժուն կլինեն: Ինչ վերաբերվում է Տոկիոյի Նիհոմբասի շրջանում «Միցուկոսի» հանրախանութի հյուրերին ողջունող Այքո Թիհիրային, ապա մի քանի օր հետո նա կտեղափոխվի սրճարան, որտեղ նա նույն պես կզբաղվի հյուրերին ողջունելով և հաճախորդներին գրավելով: