Բավ է պառակտվել
11-03-2016 16:37

Տառասխալի պատճառով հաքերները չեն կարողացել բանկից 1 մլրդ դոլար գողանալ

Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը բացահայտել է, որ հաքերների խմբի կողմից «foundation» բառում թույլ տված տառասխալն օգնել է կանխել 1 մլրդ դոլարի գողությունը:
Հաքերները  «foundation» բառի փոխարեն գրել են «fandation», ինչը, բնականաբար, թույլ չի տվել նրանց շարունակել բանկային հաշիվներից փողերի ապօրինի փոխանցման գործընթացը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հաքերներն իրենց օպերացիան ցանկացել են իրագործել Նյու Յորքի դաշնային պահուստային ու Բանգլադեշի կենտրոնական բանկերի միջոցով։ Այնուհանդերձ, նրանց հաջողվել է գողանալ 80 մլն դոլարի գումար:
Նշվում է, որ հաքերները կոտրել են Բանգլադեշի կենտրոնական բանկի համակարգն ու գողացել գումարների փոխանցման համար լիազորագրերը: Այնուհետև նրանք գրոհել են Նյու Յորքի բանկն ու մոտ 30 դիմում ուղարկել Բանգլադեշի կենտրոնական բանկից` գումարը Ֆիլիպիններում ու Շրի Լանկայում գտնվող իրենց հաշիվներին փոխանցելու համար:
80 մլն դոլար Ֆիլիպիններ ուղարկելու հարցումն ընդունվել է, իսկ Շրի Լանկայի դեպքում խնդիրներ են առաջացել: Հաքերները կեղծ հիմնադրամի անունը գրելիս տառասխալ են թույլ տվել, ինչից հետո գործարքն իրականացնող բանկը հարցում է ուղարկել Բանգլադեշի կենտրոնական բանկ, որն էլ իր հերթին կասեցրել է գործարքն ու, այդպիսով, կանխել 1 մլրդ դոլարի կորուստը: