Բավ է պառակտվել
19-01-2014 12:47

Հաքերները շարունակում են վտանգ ներկայացնել պետության, գործարարների և առհասարակ սոցցանցերի օգտատերերի համար

Հաքերները կոտրել են Շենգենյան տեղեկատվական համակարգի տվյալների բազան։ Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալով՝ նրանք ընդհանուր առմամբ 1,2 մլն ֆայլ են պատճենել։

Ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել երկու տարի առաջ, սակայն ոչ ոք այդ մասին չի հայտնել։ Միայն նախորդ տարվա մարտին է Եվրահանձնաժողովը տեղի ունեցածի մասին հայտնել Շենգենյան գոտու երկրներին:

Այնուհետեւ տեղեկություն հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Իսկ իշխանությունները միայն այժմ են պաշտոնապես հաստատում տեղեկատվությունը:

Հաղորդվում է, որ տվյալների բազայի ֆայլերը պատճենել են երկու հաքերներ, որոնցում տեղեկություն կար հետախուզվող, անցանկալի անձանց, կասկածելի ավտոմեքենաների եւ կեղծ փաստաթղթերի մասին։  Նշվում է, որ 2013թ. սկզբին համակարգում շուրջ 46,5 մլն գրառում է եղել, հայտնում է gazeta.ru-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Trustwave ընկերության աշխատակիցները, որոնք մասնագիտացած են կիբերանվտանգության գծով, հաքերական սերվեր էին հայտնաբերել, որում խոշորագույն սոցցանցերի գրեթե 2 մլն օգտատերերի անուններ եւ ծածկագրեր էին եղել։ Նրանց ձեռքում էին հայտնվել ֆեյսբուքի 318 հազար և տարբեր ցանցերի օգտատերերի տվյալները: