Բավ է պառակտվել
13-01-2016 12:29

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը հաքերների զոհ է դարձել

Հաքերները կոտրել են ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերի օգտահաշիվները: Գերատեսչության մամլո քարտուղարն ասել է, որ Կլեպերի գրասենյակը տեղյակ է տեղի ունեցածի մասին և հայտնել է համապատասխան մարմիններին։ Նա հրաժարվել է տրամադրել այլ մանրամասներ: Նմանատիպ հաքերային գրոհ է տեղի ունեցել նախորդ տարվա հոկտեմբերին, երբ չարագործները հասանելիություն ձեռք բերեցին ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանի համակարգչի նկատմամբ և կոտրեցին նրա օգտահաշիվը: Թե չարագործները ինչպիսի տեղեկատվության են հասանելիություն ստացել՝ չի հստակեցվում։ Ըստ ԶԼՄ-ների, երկու դեպքերում էլ առկա կոտրելու մեթոդի միևնույն ձեռագիրը, ինչը խոսում է այն մասին, որ գործել է միևնույն հաքերը: ԿՀՎ տնօրենի հաշվեհամարը կոտրած հաքերը առցանց հրատարակել Բրեննանի կոնտակտների ցուցակը և նրա կնոջ սոցիալական ապահովության համարը, ասելով, որ նա քոլեջի ուսանող է և այդպիսով բողոքում է ամերիկյան քաղաքականության դեմ: Ավելի ուշ WikiLeaks կայքը հրապարակել է իր տրամադրության տակ հայտնված Բրեննանի նամակագրությունը, որը պահվում էր իր անձնական էլեկտրոնային փոստարկղերից մեկում, որոնց միջոցով նա բազմիցս ամերիկյան հետախուզության գործերին վերաբերվող նամակներ է ուղարկել: Ջեյմս Կլեպերն ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքական դրդապատճառներ ունեցող կիբերհարձակումները դարձել են լուրջ իրականություն և այդ մասնաճյուղի արտաքին խաղացողները մասնավորապես Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան փորձում են ընդլայնել կրիտիկական նշանակություն ունեցող ամերիկյան ենթակառուցվածքների հասանելիությունը: Նա նաև ուղղակիորեն մեղադրել է Ռուսաստանին հայտարարելով, որ «Ռուսաստանի անհայտ ներկայացուցիչները հաջողությամբ թափանցել են առնվազն երեք ամերիկյան ենթակառուցվածքների կայքեր, որի արդյունքում օգտվողների համակարգիչների մեջ վնասակար ծրագրեր են բեռնվել»: